22115 դիտում
18:48 18-05-2017
Հարկայինի տեսուչը թաքցրել է և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը. հարուցվել է քրեական գործ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության /գանձումների/ բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը անձնական շահարգրռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Մայիսի 13-ին դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ՀՔԾ:
Մայիսի 17-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3043 դիտում
16:22 28-12-2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզում 3-4 բալ ուժգնությամբ
679 դիտում
16:14 28-12-2024
«Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանությունը դեկտեմբերի 30-ին է
1363 դիտում
15:44 28-12-2024
Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է