211652_close_icon
views-count3900 դիտում article-date 17:38 18-05-2017

Արցախի Հանրապետության Նախագահն այցելել է Շուշի քաղաք

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 18-ին, այցելել է Շուշի քաղաք: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ոլորտում մի շարք ծրագրերի իրականցման հետ կապված հարցերին: Այնուհետեւ Նախագահը ծանոթացել է Շուշիի մշակույթի կենտրոնի վերակառուցման աշխատանքների ընթացքին եւ նախկին Մեղրեցոց վանքի տարածքում իրականցվող պեղումներին: Բակո Սահակյանը նաեւ ներկա է գտնվել պատանի բնախույզների հավաքին, որի ընթացքում կազմակերպվել է «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղը: Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունը հայրենի երկրի ճանաչման, գիտելիքների խորացման տեսանկյուններից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր