72524 դիտում
13:48 16-05-2017
Արտակարգ դեպք Հրազդանում. «Հայռուսգազարդ» ընկերության դիմաց՝ արկղում, հայտնաբերվել է նորածին տղայի դի
Երեկ՝ մայիսի 15-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան 10 հասցեի «Հայռուսգազարդ» ընկերության Կոտայքի գազալիցքավորման և գազամատակարարման մասնաճյուղի դիմացի կանաչապատ հատվածում, թղթե արկղի մեջ, պոլիէթիլենային տոպրակում, նորածին երեխայի դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերաիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սերգո Երիցյանի գլխավորությամբ։
Տեղում դատաբժիշկը հայտնել է որ մահացած նորածինը տղա էր։
Փաստի առթիվ Ս. Երիցյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դեպքի հանգամանքները։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48396 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը