2835 դիտում
14:12 15-05-2017
Մայիսի 14-ի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 10 հաղորդում. ՔԿ
2017թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում մայիսի 15-ին՝ ժամը 11-ի դրությամբ, ստացվել է 10 հաղորդում-ահազանգ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ստացված հաղորդումներից 8-ը վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, մեկական՝լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն և քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:
Նմանատիպ նյութեր
1363 դիտում
14:12 07-12-2015
Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 127 հաղորդում. ՀՀ քննչական կոմիտե
2237 դիտում
13:32 04-04-2017
ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ընտրախախտումների վերաբերյալ 224 հաղորդում
Այս բաժնից
703 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
826 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ