2670 դիտում
13:07 15-05-2017
Քվեարկության ընթացքում խախտումների մասին ահազանգերն ու հաղորդումներն աննախադեպ քիչ են եղել. ԿԸՀ նախագահ
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերն ու հաղորդումներն աննախադեպ քիչ են եղել նախորդ ընտրությունների համեմատ։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա նշեց, որ եթե փորձենք բովանդակային առումով գնահատական տալ երեկվա ահազանգերին, ապա դրանք որևէ արտառոց դեպքերի վերաբերյալ չեն եղել։
«Իրավապահ մարմիններն անմիջապես արձագանքում են նման ահազանգերին, կատարում ուսումնասիրություններ, և եթե հայտնաբերվում են իրավախախտման դեպքեր, ապա օրենքով սահմանված կարգով ձեռնարկվում են միջոցառումներ»,-հավելեց ԿԸՀ նախագահը։
Նմանատիպ նյութեր
3886 դիտում
14:25 20-03-2017
ԿԸՀ-ն հոլովակ է հրապարակել ԱԺ ընտրություններում քվեարկության խցիկում քվեարկության կարգի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
829 դիտում
17:20 10-04-2024
Ռուսական կողմի հետ չի հաջողվել հասնել կոնսենսուսի․ Հայրապետյանը՝ Սոլովյովի հաղորդումներն արգելափակելու մասին
Այս բաժնից
877 դիտում
20:20 29-01-2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» համարվել է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած. ԿԲ
910 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել