1423 դիտում
15:17 12-05-2017
Պաշտպանի աշխատակազմում սկսվել է լրագրողի դեպքի հիման վրա քննարկման ընթացակարգ
«Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 12-ի հրապարակման համաձայն՝ մայիսի 11-ին, երեկոյան, բռնություն է կիրառվել թերթի լրագրող Աննա Զախարյանի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Ըստ հրապարակված տեղեկությունների՝ Արարատյան զանգվածի Կուրղինյան փողոցում գտնվող քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբում ընտրողներին ընտրակաշառք և նշումով քվեաթերթիկներ են բաժանվել, և տեղում տեսանկարահանում անելիս՝ խոչընդոտվել է իր մասնագիտական օրինական գործունեությունը. խլել են հեռախոսը, ջնջել դրա պարունակությունը:
Լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելն անթույլատրելի է: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ այդ աշխատանքը խոչընոտողը պաշտոնատար անձ է, թե՝ ոչ:
Նույն նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու և իր վստահված անձին մարմնական վնասվածք հասցնելու, հեռախոսը կոտրելու վերաբերյալ հրապարակային տեղեկություններ է տարածել նաև «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Ն. Փաշինյանը:
Նշված տեղեկությունների հիման վրա՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Այդ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու և լուծելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
2055 դիտում
19:12 28-06-2017
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ
2574 դիտում
18:30 11-05-2017
Պաշտպանը լրագրողի հայտարարության հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ
Այս բաժնից
499 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
634 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1111 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը