Ադրբեջանական խնձորների գործում մեր մեղքն էլ կա, և մենք մեղավորներին հայտնաբերել ենք. ՊԵԿ նախագահ
Ադրբեջանական խնձորների գործում մեր մեղքն էլ կա, և մենք մեղավորներին հայտնաբերել ենք: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Նա նշեց, որ մեղքի բաժին ունի ոչ միայն այն մաքսավորը, ով կաշառքի դիմաց բաց է թողել այս խնձորներով բեռնված մեքենան, նաև նա, ով կաշառքը տվել է, ինչպես նաև այն խանութները, որոնք համաձայնվել են խնձորները վաճառել:
«Սակայն սա կաշառակեր մաքսավորների մեղքը չի վերացնում: Մենք ինքներս ենք նրանց հայտնաբերել և տվյալները քննությանն ենք փոխանցել: Այս պատճառով հետագա մանրամասները առայժմ չեմ կարող բարձրաձայնել»,- հավելեց Վ. Հարությունյանը: