211652_close_icon
views-count2204 դիտում article-date 15:02 11-05-2017

ԱՄՆ-ի կրթության նախարարին համալսարանում դիպլոմների հանձնման ժամանակ ծաղրել են և սուլել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բեթուն-Քուքման համալսարանի ուսանողները ծիծաղի առարկա են դարձրել երկրի կրթության նախարար Բեթսի Դևոսին նրա ելույթի ժամանակ։ Այդ մասին հայտնում է Politico-ն։ Միջադեպը տեղի է ունեցել համալսարանում, դիպլոմների ավանդական հանձնման արարողության ժամանակ։ Համալսարանում ուսանում են հիմնականում սևամորթներ, իսկ նրանց վրդովեցրել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփի ու նախարարի արած արտահայտությունները երկրի «սև քոլեջների ու համալսարանների» մասին։ Նախարարի ելույթի սկզբին ուսանողներն ու շրջանավարտները ցուցադրաբար թիկունք են դարձրել նրան և սկսել բողոքի արտահայտություններ անել վերջինիս հասցեին։ Այս տարվա փետրվարին նախարար Դևոսը ևս մեծ սկանդալի մեջ հայտնվեց Վաշինգտնոի դպրոցներից մեկում։ աշակերտների ծնողները և ուսուցիչները փորձել էին արգելափակել նախարարի մուտքը դպրոց՝ ի նշան բողոքի կրթության ոլորտում բարեփոխումների ծրագրերի, որոնք նա առաջարկում է իրականացնել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր