Կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ մայիսի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ:
Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովի որոշմամբ ընկերություններից առաջինի բողոքը բավարարվել է, երկրորդինը՝ մերժվել, իսկ երրորդի բողոքի քննությունը հետաձգվել է՝ լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: