1608 դիտում
16:25 10-05-2017
Հայ-ռուսական մարդասիրական կենտրոնին տրամադրված փրկարարական գույքը կնպաստի Հայաստանի կարողությունների բարձրացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ ԱԻՆ-ին տրամադրված փրկարարական գույքի առաջին 3 խմբաքանակները արդեն Հայաստանում են: Գույքը նախատեսված է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վերազինման և կարողությունների բարձրացման համար:
Գույքը ներառում է փրկրարարական գործիքների լրակազմ, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների կոմպլեկտներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար: Տրամադրված գույքի մեջ կան նաև հատուկ սարքավորումներ՝ մոտոպոմպեր, նախատեսված ջրահեռացման աշխատանքներ կատարելու համար:
Հայ-ռուսական կենտրոնին տրամադրվող գույքը պետք է ծառայի Հայաստանում, ՌԴ-ում և հնարավոր է նաև երրորդ երկրում ծագած արտակարգ դեպքերին արձագանքելու համար: Այն նախատեսված է նաև ոլորտում Հայաստանի կարողությունները հզորացնելու համար:
- Սարքավորումների և տեխնիկայի մի մասը կշահագործվի ՓԾ տարբեր, գուցե նաև մարզային ստորաբաժանումների կողմից: Կլինեն նաև կենսապահովման համար նախատեսված զանազան պարագաներ՝ ինչպես օրինակ՝ փրկարարական վրաններ՝ նախատեսված դեպքի վայրում թե՛ անձնակազմի, և թե՛ տուժածների կարիքները բավարարելու համար, - ասաց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պ. Գյոզալյանը:
Հայաստանին տրամադրվող գույքի մյուս խմբաքանակներն այստեղ կլինեն մինչև մայիսի 15-ը: Ցանկը կներառի ամենատարբեր փրկարարական, ջրափրկարարական գործիքներ, ինչպես նաև՝ հրշեջ-փրկրարարական ավտոմեքենաներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի շրջանակներում Հայաստանին առաջիկա 2-3 տարիների ընթացքում պարբերաբար կտրամադրվեն փրկարարական սարքավորումներ և տեխնիկա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1833 դիտում
21:55 24-12-2015
Կանոնակարգը կնպաստի գազաբալոնների շահագործման անվտանգության բարձրացմանը
2715 դիտում
16:38 06-07-2016
ՇՄԶ համակարգը կնպաստի բժիշկների և բուժքույրերի մասնագիտական որակների բարձրացմանը
Այս բաժնից
991 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1006 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք