211652_close_icon
views-count4453 դիտում article-date 19:16 09-05-2017

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի աչքը Իսպանիայում վիրահատել են

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջ աչքը Իսպանական Բարսելոնայում վիրահատության է ենթարկվել: Այս մասին իր բլոգում հայտնել է Նավալնին: Բժիշկները հայտնել են, որ ընդդիմադիր առաջնորդի տեսողությունը կվերականգնվի մի քանի ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Մոսկվայում Նավալնիի վրա հերթական հարձակումը տեղի ունեցավ և անհայտ անձինք նրա վրա կրկին կանաչ հեղուկ՝ «զելյոնկա» լցրեցին, ինչի հետևանքով ընդդիմադիր գործչի աջ աչքը քիմիական այրվածքից 80 տոկոսով կուրացել էր:

Նմանատիպ նյութեր