211652_close_icon
views-count7704 դիտում article-date 00:17 08-05-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ազատության հրապարակում կազմակերպված Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի մենահամերգին, որի շրջանակում իրենց կատարումներով հանդես են եկել նաև Արաբո և Աղասի Իսպիրյանները: Ազատության հրապարակում կազմակերպված համերգը մեկտեղել էր ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերին: Համերգի ընթացքում հնչել են ազգագրական և հայրենասիրական երգեր:

Նմանատիպ նյութեր