211652_close_icon
views-count5051 դիտում article-date 17:48 06-05-2017

Մայիսի 911 տոնական շքերթ. Փրկարարների յուրօրինակ շնորհավորանքը Հաղթանակի օրվա կապակցությամբ

Մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, ժամը 10.00-ից ՀՀ ԱԻ նախարարությունը մայրաքաղաքում և մարզկենտրոններում կանցկացնի հրշեջ-փրկարարների «Մայիսի 911» խորագրով տոնական շքերթ, որի ընթացքում փրկարարները հրշեջ մեքենաներով կշրջեն քաղաքների փողոցներով և կշնորհավորեն մեր համաքաղաքացիներին: Միջոցառման նպատակներից է նաև բարձրացնել մարդկանց իրազեկման մակարդակը` հիշեցնելով, որ ամենադժվար պահին փրկարարներն իրենց կողքին են և ցանկացած արտակարգ իրավիճակում օգնության կարիք ունենալու դեպքում իրենք կարող են ահազանգել ՀՀ ԱԻՆ մարդուն հրատապ օգնության «911» շուրջօրյա ծառայություն: Նույն օրը, ժամը 10.00-ից մինչև երեկո Կարապի լճին հարակից տարածքում տոնական համերգային ծրագրով հանդես կգա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը: Ժամը 13.00-ին «Մայիսի 911» տոնական շքերթի մասնակից հրշեջ մեքենաները կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ նրանց կմիանա ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը, իսկ նախարարության աշխատակիցները փուչիկներ բաց կթողնեն խաղաղություն խորհրդանշող կապույտ երկինք: [img]http://shamshyan.com/ups/images/0505191001494078459333635.png[/img] [img]http://shamshyan.com/ups/images/0439775001494078508705547.png[/img]

Նմանատիպ նյութեր