211652_close_icon
views-count140924 դիտում article-date 00:30 04-05-2017

Կրակոցներ Արարատի մարզում. մահափորձ է իրականացվել Նորաշենի գյուղապետի վրա. վարորդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Վերին Արտաշատից դեպի Արտաշատ քաղաք տանող ավտոճանապարհի հատվածում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել ВАЗ 2107 մակնիշի 44 VV 443 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների հետևանքով ավտոմեքենայի վարորդ, Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Կարեն Ղազարյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի մեջ է եղել նաև Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը, ով, ըստ նախնական տեղեկութունների՝ վնասվածքներ չի ստացել, իսկ Կ. Ղազարյանը 3 հատ ոստքին, և մեկ հատ ուսի շրջանում է վնասվածքներ ստացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ: Երևանից դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ , ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ու ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը: Փաստի առթիվ մարզի քննչական վարչության պետ Գ. Սիմոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 34-104 /սպանության փորձ/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը արդեն ունեն օպերատիվ տվյալներ, թե ինչ մակնիշի ավտոմեքենայի միջից են կրակոցներ արձակել գյուղապետի ուղղությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մեկ հատ պարկուճ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր