Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցուհին ամուսնացել է ԻՊ ահաբեկչի հետ և տեղափոխվել Սիրիա
38-ամյա Դանիելա Գրինը՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի թարգմանչուհին, ով բարձր մակարդակի հասանելիություն ուներ բյուրոյի տվյալներին, ամուսնացել է «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկի հետ և տեղափոխվել Սիրիա։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
Դա տեղի է ունեցել 2014 թվականին, սակայն ԶԼՄ-ներին հայտնի է դարձել վերջերս։ Գրինը ղեկավարությանը ստել էր, թե ուր է մեկնում և ամուսնուն՝ Դենիս Կուսպերտին, ով առավել հայտնի է «Աբու Տալհա ալ-Ալմանի» մականվամբ, տեղեկացրել էր նրա դեմ ընթացող հետաքննության մասին։
Գրինը ավելի ուշ խոստովանել է, որ ԻՊ-ը մի կազմակերպություն է, որին շատ դժվար կլինի կանգնեցնել, իսկ ինքը երազում է կրկին լինել իր հայրենիքում։