211652_close_icon
views-count27982 դիտում article-date 20:30 29-04-2017

Բեռնատարի վարորդը, անտեսելով վարչապետի հորդորները, Երևան-Սևան ավտոճանապարհը լցնում էր շինարարական աղբով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ պետք է անողոք պայքար տանել այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր աղտոտում են ճանապարհները, իսկ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի ոստիկանությունը հայտնաբերի այն քաղաքացիներին, ովքեր կկեղտոտեն շրջակա միջավայրը։ Այսօր՝ ապրիլի 29-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես է КамАЗ մակնիշի 832 ԼD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի շինարարական աղբ թափում։ Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչու է թափում, վարորդն անհասկանալի բառեր էր արտահայտում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Կոտայքի մարզի ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանն ու շրջակա միջավայրն աղտոտող բեռնատարի վարորդը կհայտնաբերվի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր