211652_close_icon
views-count3677 դիտում article-date 10:07 28-04-2017

ՕՐՕ-ի կուսակցությունները դադարեցրել են շփումները. Օհանյանը ՌԴ-ում է, Րաֆֆին ԱՄՆ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, և ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով: Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա: Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»: Ի դեպ, Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ իրենց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր