3444 դիտում
19:48 26-04-2017
ՀՀ վարչապետը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2016 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2017 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը:
Այնուհետև Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2017 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է ընթացիկ տարում ավարտին հասցնել Սևանա լճին հարակից 20 հեկտար, ինչպես նաև Երևանի Նուբարաշեն վարչական շրջանին հարակից 35 հեկտար տարածքների անտառապատման աշխատանքները: Բացի այդ, անտառտնկումներ և ցանկապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Հրազդանի անտառտնտեսության 100 հա տարածքի վրա:
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող այլ հարցեր:
Վարչապետը կարևորել է հանրապետությունում անտառների վերականգնման ուղղությամբ շարունակական և հետևողական աշխատանքների իրականացումը:
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
12:21 25-11-2020
Մասիս Մայիլյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը, կարևորել աշխատանքների արագ իրականացումը
Այս բաժնից
754 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին