slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ապրիլի 27-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները
211652_close_icon

Ապրիլի 27-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները

views-count6009 դիտում article-date 15:55 23-04-2017
Ապրիլի 27-ին Մոսկվայում պլանավորվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը միաժամանակ Մոսկվա կայցելեն հաջորդ շաբաթ: Նրանք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ միասին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում մոտ ապագայում Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կարող է կայանալ», – ասել է Զախարովան, հաղորդում է ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է 2016թ-ի դեկտեմբերի 9-ին Համբուրգում: Ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվում են արդեն 25 տարի և դեռևս ոչ մի արդյունքի չեն բերել: Վերջին ժամանակներս Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համաձայնել են, որ միջնորդի առաջատար դերը ստանձնելու է Ռուսաստանի Դաշնությունը: [url=https://jam-news.net/?p=33589&lang=hy] JamNews[/url]

Նմանատիպ նյութեր