211652_close_icon
views-count21067 դիտում article-date 15:01 21-04-2017

Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին ЗИЛ-ի և УАЗ-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 53-ամյա քաղաքացին մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 21-ին, հիվանդանոցում մահացել է Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Սուրեն Բադալյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում ապրիլի 18-ին Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած УАЗ-ի և ЗИЛ-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/19/1064821/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի և ոստիկանության Վաղարշապատի ծառայողները պարզել էին ապրիլի 18-ին Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված УАЗ-ի և ЗИЛ-ի վարորդների և վիրավորների ինքնությունը: Պարզվել էր, որ УАЗ-ը վարել էր Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 58-ամյա Վահան Բադալյանը, իսկ ЗИЛ 130-ը վարել էր Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 35-ամյա Տոլիկ Օհանյանը: Հիվանդանոց էին տեղափոխվել 2 վարորդներն ու Վ. Բադալյանի ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Սուրեն Բադալյանը, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 61-ամյա Էլդար Բադալյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտյոմ Գալստյանը, ովքեր տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Տ. Օհանյանի ուղևոր՝ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 35-ամյա Սևակ Վիրաբյանը՝ Աշտարակի բժշկական կենտրոն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր