Ապրիլյան հերոսների ծնողները խորհրդանշական 100 ծառ են տնկել Հոռոմ համայնքի դպրոցի հարակից տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլյան հերոսների ծնողները խորհրդանշական 100 ծառ են տնկել Շիրակի մարզի Հոռոմ համայնքի դպրոցի հարակից տարածքում:
Նախաձեռնության հեղինակը հերոս Տիգրան Պողոսյանի ընտանիքին է:
Լեյտենանտ Պողոսյանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ծառայության էր անցել Արցախում:
Մարտակերտի դիրքերն էր պաշտպանում:
Հայրենիքի պաշտպանը մահացու հրազենային վիրավորում ստացավ 2016 թվականի ապրիլի 25-ի գիշերը:
Ամերիկահայերից կազմված «Հայրենիքս» խումբը զոհերի ընտանիքներին որոշակի գումար է տրամադրում` ի նշան երախտագիտության:
Տիգրանի ծնողները որոշել էին իրենց հատկացված գումարով այգի հիմնել:
Խնձորենիները խնամելու են դպրոցի աշակերտները:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի