14823 դիտում
15:58 18-04-2017
ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում
Հայաստան այցելող յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանահատման գործընթացը դարձնել սահուն, բիզնեսի համար ստեղծել առավելագույն հարմարավետ միջավայր. ամիսներ առաջ տրված հանձնարարականների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում:
Նա շրջել է արդիականացված անցակետում, հետևել մաքսային ծառայողների աշխատանքին, գործառույթների արդյունավետ կազմակերպման մեխանիզմներին: Կոմիտեի ղեկավարը նկատել է, որ սպասարկումը դարձել է պարզ, արագ, քաղաքակիրթ և հաճելի գործընթաց. «Սահմանը հատող քաղաքացուն, զբոսաշրջիկին կամ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողին կարճ ժամանակում մատուցվում է բարձրորակ սպասարկում»: Բարեփոխումների արդյունքում նվազագույնի է հասցվել մաքսավորի շփումը քաղաքացու և գործարարի հետ: Ժամանակակից սարքավորումներով վերազինված մաքսակետում տարանցման էլեկտրոնային հայտարարագրի կիրառման արդյունքում ևս կրճատվել է ընթացակարգի տևողությունը:
Ըստ Բագրատաշենի մաքսային կետի պետ Սողոմ Մելիքսեթյանի, ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացն այժմ տևում է 3-5 րոպե՝ 10-15 րոպեի փոխարեն: «Օրական սպասարկում ենք 6000-8000 քաղաքացու և 2000-2500 ավտոտրանսպորտային միջոցի: Մեկ բեռնատարի զննումն իրականացվում է 10-12 րոպեի ընթացքում՝ 20-25 րոպեի փոխարեն»:
Կոմիտեի ղեկավարը նոր հանձնարարականներ է տվել՝ վստահեցնելով, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ՝ կարճ ժամանակահատվածում հանրությանը տեսանելի դարձնելով արդյունքները: «Կառավարության կողմից Պետական եկամուտների կոմիտեի առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Ներկայացրել ենք բարեփոխումների երկրորդ փուլի ծրագիրը, ինչը 6 ամիսների ձեռքբերումների շարունակությունն է: Հավաստիացնում եմ, որ այն ևս ժամանակին և որակյալ կիրականացվի»,-շեշտել է Վարդան Հարությունյանը:
Բագրատաշենի արդիականացված անցակետում կարևոր տեղ ունի նաև կանաչապատումը. կոմիտեի նախագահը ևս մասնակցել է գարնանային ծառատունկին:
Նմանատիպ նյութեր
24396 դիտում
16:32 26-07-2018
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
5713 դիտում
14:36 19-03-2020
ՊԵԿ-ը Բագրատաշենի մաքսակետում կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 62 կգ արծաթանման զանգվածի ներմուծման փորձ
Այս բաժնից
580 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
886 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1903 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է