Թրամփը զանգահարել է Էրդողանին և շնորհավորել նրան
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և շնորհավորել Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեում հաղթանակ տանելու կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է BBc-ն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում սահմանադրության մեջ 18 ուղղում անելու նպատակով անցկացվել է հանրաքվե։ Պաշտոնական տվյալներով՝ քվեաթերթիկներից 51 տոկոսով «այո» է ասվել այդ փոփոխություններին։
Հատկանշանական է, որ այդ երկրի 3 խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Իզմիրում և Ստամբուլում Էրդողանը պարտություն է կրել։
Ըստ նոր սահմանադրության՝ Թուրքիայի նախագահի լիազորությունները կընդլայնվեն, երկիր էլ խորհրդարանական համակարգից կանցնի նախագահականի։ Ընդդիմությունը պոստացել է բողոքարկել ընտրությունների արդյունքները։