211652_close_icon
views-count4928 դիտում article-date 09:54 17-04-2017

Նախագահը Մայր Աթոռում ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Պատարագին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ՝ ապրիլի 16-ին, ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Քրիստոնեական գլխավոր տոների մեկի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում այսօր մատուցվել է Սուրբ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից: Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Առաջին տիկին՝ Ռիտա Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, այլ նախարարներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, բարերարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում ուխտավոր հայորդիներ և հավատացյալ ժողովուրդը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր