1283 դիտում
16:59 14-04-2017
Տեղի է ունեցել փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ապրիլի 14-ին տեղի ունեցավ փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր նախարար Վահան Մարտիրոսյանը։
Խորհրդի անդամներից բացի, նիստին մասնակցում էին նաև նկարիչ, գրաֆիկ-դիզայներ, ՀՀ առաջին նամականիշի հեղինակ Հարություն Սամուելյանը և ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը։
Ներկայացվեցին փոստային վճարման պետական նշանների՝ 2017 թվականի հրատարակման ծրագրով նախատեսված 5 նմուշների էսքիզները, ինչպես նաև ՀՀ առաջին նամականիշի 25-ամյակին նվիրված նամականիշ և գեղաթերթիկ թողարկելու առաջարկը։
Խորհրդի անդամները և հրավիրված մասնագետներն իրենց դիտողություններն արեցին ընտրված նմուշների վերաբերյալ։ Լրամշակվելուց և խորհրդի անդամների հետ համաձայնեցվելուց հետո, դրանք կներկայացվեն նախարարի հաստատմանը։
Նմանատիպ նյութեր
1534 դիտում
20:06 02-02-2017
Տեղի է ունեցել Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստ
2418 դիտում
16:57 17-02-2017
Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստում քննարկվեցին 2 նոր էսքիզներ
1156 դիտում
19:56 05-12-2023
Տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
607 դիտում
15:46 30-01-2025
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին տրանսպորտի սակագնի քննարկման նիստին
1699 դիտում
15:39 30-01-2025
Ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից. քաղաքապետարանից պարզաբանում են
532 դիտում
14:57 30-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր