83994 դիտում
12:04 10-04-2017
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Հրազդանի կիրճում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Միջազգային բիզնես կենտրոնի» տնօրենն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ, Արդարադատության մայոր Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են երեկ՝ ապրիլի 9-ին, Երևանում՝ Հրազդան կիրճում, ավտովթարի հետևանքով մահացած վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 32 շենքի բնակիչ, 58-ամյա Ալեքսանդր Ցուգոնյանն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի «Միջազգային բիզնես կենտրոն»-ում՝ որպես տնօրեն, ով որպես անհայտ կորած՝ 2 օր որոնվում էր ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/09/1063925/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու հարևանությամբ, Հրազդան գետը ավտոմեքենա է ընկել:
Օպերատիվորեն ժամանել էին հրշեջ-փրկարարները: Ժամանել էին նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու փրկարարները գետում հայտնաբերել էին Suzuki մակնիշի 11 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենա՝ գլխիվայր շրջված, իսկ մեքենայի կողքին հայտնաբերել են տղամարդու դի: Ժամանել էին նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պաշա Օրդյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, Արդարադատության մայոր Արթուր Գասոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34475 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ