Շփման գծում գիշերը հարաբերական հանգիստ է տիրել. Արցախի ՊԲ
Ապրիլի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 250 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
[img]http://shamshyan.com/ups/images/0796639001491802463376799.jpg[/img]