211652_close_icon
views-count2626 դիտում article-date 18:11 09-04-2017

Մեկնարկեցին 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը

Մեկնարկել են 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերը: Ապրիլի 8-9-ը կայացավ Սեղանի թենիսի առաջնությունը: Մասնակցեցին 10 աղջիկների և 12 տղաների հավաքական թիմեր` 14 համալսարաններից։ Թիմային պայքարում մրցանակային տեղերը գրավեցին. [b] Աղջիկներ[/b] 1. ՀՖԿՍՊՀ 2. ԵՊՀ 3. ԵՊԼՀ [b]Տղաներ[/b] 1.ՀՖԿՍՊԻ 2. ՀԱՊՀ 3. ՎՊՀ Անհատական պայքարում մրցանակային տեղեր գրավեցին [b] Աղջիկներ[/b] 1. Խաչատրյան Մարիամ (ՀՖԿՍՊԻ) 2. Խոջագորյան Դիանա (ՀԱՀ) 3. Վարդանյան Ռուբինա (ՀՖԿՍՊԻ)։ [b] Տղաներ[/b] 1. Էդուարդ Անտոնյան (ՀՖԿՍՊԻ) 2. Կարեն Պապյան (ՀՖԿՍՊԻ) 3. Էրիկ Կոստանյան (ՎՊՀ) Մրցանակակիրներին շնորհվեցին մեդալներ և պատվոգրեր, իսկ հաղթող թիմերին` գավաթներ։ Պարգևատրումը կատարեցին ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը և միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ գավաթակիր Գոհար Խանզրաթյանը։ Մինչ սեղանի թենիսի առաջնությունը մարտի 27-29-ը հանրապետական շախմատի տանը կայացել էր Արագ շախմատի թիմային մրցաշարը, որում մասնակցություն էին ունեցել ՀՀ 13 բուհերի 20 թիմեր` 10-ական աղջիկների և տղաների պայքարում։ Մրցաշարի մրցանակակիրներն են [b] Աղջիկներ[/b] 1. ԵՊՀ 2. ՃՇՀԱՀ 3. ՀԱՊՀ [b] Տղաներ.[/b] 1. ՀՌՀ 2. ԵՊՀ 3. ՀԱԱՀ Պարգևատրումն իրականացրին 2016թ. Աշխարհի և Եվրոպայի համալսարանական առաջնությունների հաղթող, ՀՀ 2017թ. չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը։ ՀՀ 18-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով 2017 թվականի մարտ-մայիս և սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվելու են 10 մարզաձևերի 13 առաջնություններ, որոնց նախնական հայտերով մասնակցություն կունենան Երևանի, մարզերի և Արցախի 22 բուհերի շուրջ 2000 ուսանող-մարզիկներ։ Նշենք, որ Ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր