5329 դիտում
14:02 07-04-2017
Գորիսը հռչակվել է 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Ապրիլի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Տաշքենդում մասնակցեց և ելույթ ունեցավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկեց նեղ ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։
Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հարցեր։
ԱՊՀ մասնակից երկրների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։
Արտաքին գործերի նախարարները հայտարարություն ընդունեցին քրիստոնյաների, մահմեդականների և այլ դավանանքների ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականության և խտրականության անթույլատրելիության մասին։
ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան իրավապահ, կիբերանվտանգության, մշակութային, կրթական ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:
Արտգործնախարարների խորհուրդը որոշեց հավանություն տալ Հայաստանի Գորիս քաղաքը որպես 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին որոշման նախագծին։
Նիստի մասնակիցները քննարկեցին և հավանության արժանացրին 16 փաստաթղթերի նախագծեր:
Որոշվեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը գումարել 2017թ. հոկտեմբերին Մոսկվայում։
Նմանատիպ նյութեր
5047 դիտում
11:54 27-06-2020
Գորիսը հավակնում է դառնալ Հայաստանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը․ նախարարը Սյունիքում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6520 դիտում
21:10 04-07-2018
ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գորիսում տարբեր միջոցառումներ կկազմակերպվեն
1230 դիտում
20:13 07-05-2015
Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք
Այս բաժնից
595 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1312 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1156 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը