5850 դիտում
13:36 07-04-2017
ՀՀ ԿԲ-ն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտին առնչվող առցանց ուսուցման համակարգ է ներդրել
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի նախաձեռնությամբ ներդրվել է առցանց ուսուցման համակարգ, որում ներկայացված է փողերի լվացման և ահաբեկչության ֆինասավորման դեմ պայքարի ոլորտի վերաբերյալ համախմբված տեղեկատվություն, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Արտացոլված թեմաներն անդրադառնում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հասկացությանը, դրանց կանխարգելման միջազգային և ազգային պահանջներին, հաշվետվություն տրամադրող անձանց, վերահսկող և այլ մարմինների կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ մեխանիզմներին:
Առցանց ուսուցման համակարգը նախատեսված է հաշվետվություն տրամադրող անձանց աշ
խատակիցների (ներքին դիտարկումների մարմին, ներքին աուդիտ, հաճախորդների սպասարկման աշխատակիցներ, վարկային մասնագետներ, ինչպես նաև նոտարներ, փաստաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ և այլն) համար՝ իրենց աշխատանքում ոլորտին վերաբերող գիտելիքների բարելավման և կիրառման նպատակով, ինչպես նաև ոլորտը կարգավորողների և այն շահագրգիռ անձանց համար, որոնց հետաքրքիր են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման էությունը և դրանց կանխարգելման ուղղությունները և գործիքները:
Առցանց ուսուսման համակարգը հաշվետվություն տրամադրող անձի ցանկացած աշխատակցի հնարավորություն է տալիս գրանցվել որպես օգտատեր, ուսումնասիրել թեմաները, պատասխանել ստուգողական հարցերին, տեսնել ստուգողական հարցերի պատասխանները:
Առցանց ուսուցման համակարգը տեղադրված է ՀՀ կենտրոնական բանկի կայքի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար» հատվածի «Առցանց ուսուցման համակարգ» բաժնում: Ուսուցման համակարգ հնարավոր է մուտք գործել նաև հետևյալ հղմամբ՝ lms.fmc.am:
Top of Form
Առցանց ուսուցման համակարգի և դրա գործարկման հետ կապված հարցերի և առաջարկների դեպքում կարող եք դիմել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին` [email protected] էլեկտրոնային փոստով կամ 010592933 և 010592576 հեռախոսահամարներին զանգահարելու միջոցով:
Նմանատիպ նյութեր
1022 դիտում
13:36 14-05-2015
Հայաստանը Ստրասբուրգում մասնակցել է կոռուպցիայի և փողերի լվացման դեմպայքարի ծրագրին
673 դիտում
16:59 26-09-2024
Քննարկվել են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները և գործիքակազմի կատարելագործման հեռանկարները
Այս բաժնից
646 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
967 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության