Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդը ում կվստահի, թող նրանք էլ պատասխան տան. News.am
Այսօր արդեն մեր ժողովրդից է կախված, թե ապրիլի 3-ին ինչպիսի Հայաստան կունենանք. ում վստահեն, ում ընտրեն, նրանք էլ թող պատասխան տան: Այսօր՝ ապրիլի 2-ին թիվ 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ընտրության արդյունքներից ակնկալիքների մասին հարցին այսպես պատասխանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Լրագրողներին հետաքրքրել է նաեւ, եթե դաշինքը 50+1 արդյունք չարձանագրի, արդյոք կկատարվե՞ն 15 մլրդ դոլարի ներդրումները, որոնց մասին նա հայտարարել էր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ամփոփիչ հավաքի ժամանակ: «Եթե օրենքն իմ ձեռքը չլինի, երաշխավոր չլինի, ո՞նց եք պատկերացնում, որ կներդնեն»,- պատասխանել է Գ. Ծառուկյանը:
Գ.Ծառուկյանը հերքել է լուրերն այն մասին, որ ամբողջ հանրապետությունում ընտրակաշառք են բաժանել:
Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/382277.html]այստեղ[/url]