211652_close_icon
views-count1118 դիտում article-date 13:38 02-04-2017

Թիվ 23/02 ընտրատարածքում կատարվել է կրկնակի քվեարկության փորձ. ՔԿ-ն քննություն է սկսել

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել` թիվ 23/02 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարվելու մասին։ Նախնական տվյալներով՝ 2017 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 09:13-ին, Վանաձոր քաղաքի բնակիչ, 08.10.1986 թ. ծնված Ա.Հովհաննիսյանը թիվ 23/02 ընտրատարածքում կատարել է կրկնակի քվեարկության փորձ: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր