1725 դիտում
17:45 31-03-2017
Մարդու իրավունքների պաշտպանը ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ մարտի 31-ին, ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Քենթ Հարսթեդին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հիմնահարցեր:
Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները, ինչպես նաև դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Իր հերթին Քենթ Հարսթեդը, խոսելով իր՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) նախագահի թեկնածության մասին, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր առաջնահերթություններից է, ուստի շարունակելու է ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: Նա բարձր է գնահատել Պաշտպանի դերն ու կատարած աշխատանքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային հանդիպումները դարձնել շարունակական:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
1294 դիտում
18:22 30-03-2017
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահին
1530 դիտում
17:40 20-04-2016
Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
Այս բաժնից
580 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5884 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի