1116 դիտում
15:02 31-03-2017
Առողջապահության նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել է զինհաշմանդամների առողջական խնդիրների լուծման հարցը
Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը խորհրդի նախագահ Լևոն Ալթունյանի գլխավորությամբ:
Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակման և տղամարդու առողջության խնդիրներին վերաբերող հարցեր:
Հասարակական խորհրդի անդամ Հայկուհի Մինասյանի առաջարկությամբ և խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստի օրակարգում ընդգրկվեց նաև զինհաշմանդամների առողջական խնդիրների լուծմանն ուղղված հարցը: Ներկայացնելով զինհաշմանդամների առողջական խնդիրները` զեկուցողը կարևորեց մեկ պատուհանի սկզբունքը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրին տալ ծրագրային մոտեցում, որը կքննարկվի մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունները: Մասնավորապես` կարևորվեցին բուժաշխատողների պատշաճ վարձատրությունը, պաշտպանվածությունը, ուղեցույցների և գործելակարգերի ընդունման անհրաժեշտությունը` որպես կոռուպցոին ռիսկի նվազեցմանն ուղղված քայլեր:
Կարևորելով արական սեռի առողջության հարցերը` խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանին առաջարկվեց ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել Հայաստանում տղամարդու առողջության զարգամցանն ուղղված ծրագիր:
Ամփոփելով նիստը` արձանագրվեց, որ կներկայացվի զինհաշմանդամների առողջական խնդիրների լուծման նպատակով առաջարկի փաթեթը։
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
17:07 04-11-2019
Հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՍԱՏՄ կառուցվածքային փոփոխությունների հարցը
763 դիտում
18:23 07-04-2023
Արցախում 1,030 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Այս բաժնից
787 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
895 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ