2715 դիտում
20:18 27-03-2017
Սպառնալիքը կեղծել էր՝ քարոզարշավից դուրս գալու նպատակով
ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել, թե զենքի գործադրմամբ սպառնալիքներ են հնչեցվել հիշյալ դաշինքի Էջմիածնի շտաբի աշխատակից Պատվական Պոդոսյանի նկատմամբ:
Նույն դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Նարեկ Հարությունյանն իր հերթին մարտի 24- ին, ժամը 22.35-ին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, թե Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում զինված անհայտ անձինք սպառնացել են իր վարորդին՝ պահանջելով հեռու մնալ ընտրություններից:
Մարտի 25-ին Պատվական Պոդոսյանն է հաղորդում և բացատրություն տվել ոստիկանությունում առ այն, որ Նարեկ Հարությունյանը իր հորաքրոջ աղջկա ամուսինն է, և ինքը նախընտրական քարոզարշավին աջակցում է նրան, նաև տեղափոխում քաղաքացիների հետ հանդիպման:
Ըստ Պոդոսյանի՝ մարտի 24-ին, ժամը 21:50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 6ա հասցեի դիմաց սև գույնի «ՎԱԶ-21015» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան փակել է իր վարած «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, մեքենայից իջած մուգ ակնոցով, չսափրված անհայտ անձը, նստելով իր ավտոմեքենայի հետևի նստատեղին, ատրճանակը կողքից հանելով՝ դրել է իր գլխին և սպառնալով պահանջել, որ ինքը ընտրություններից հեռու մնա, ինչից հետո իջնելով մեքենայից՝ նստել է նշված «ՎԱԶ-21015»-ը ու հեռացել:
Պատվական Պոդոսյանի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերջինս մատնացույց է արել դեպքի վայրը և այն երթուղին, որով հեռացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում, սակայն, Էջմիածին քաղաքում առկա տեսանկարահանող սարքերի զննության արդյունքում Պատվական Պոդոսյանի կողմից նկարագրված երթուղում «Օպել» մակնիշի 35 FC 592 պետհամարանիշի ավտոմեքենա չի հայտնաբերվել:
Նշված հակասության շուրջ լրացուցիչ բացատրություն է վերցվել Պատվական Պոդոսյանից, որը հայտնել է, որ իր հաղորդմամբ և բացատրությամբ նկարագրված հանգամանքները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը. այդ ամենն ինքը ծրագրել է քարոզարշավից դուրս գալու և չմասնակցելու նպատակով:
ԱԺ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին կրկին կոչ ենք անում անհիմն ու չստուգված տեղեկատվությամբ թյուրիմացության մեջ չգցել հանրությանը:
Նմանատիպ նյութեր
2128 դիտում
20:34 26-03-2023
Սրանք անթաքույց պատերազմ են կեղծել, հեղափոխություն են կեղծել, Սիսիանի ընտրություններն ի՞նչ են, որ չկեղծեն. Աշոտյան
1534 դիտում
09:32 25-08-2023
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք. Հայկ Մարության
1971 դիտում
13:49 25-08-2016
WikiLeaks-ը խոստանում է նոր բացահայտումներ՝ Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավից
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1183 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1009 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը