3075 դիտում
15:45 24-03-2017
Հարցվածների 29.4%-ը ձայնը կտա ՀՀԿ-ին, 28.2%-ը՝ «Ծառուկյան» դաշինքին. Gallup International Association
«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք». Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության այս հարցմանը 29.4%-ը պատասխանել է, որ կքվեարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, 28.2%-ը՝ «Ծառուկյան» դաշինքի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերջին հարցման արդյունքները ներկայացրեց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցման տվյալներով՝ «Ելք» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 6,1%-ը, ՀՅԴ-ի օգտին՝ 4.8%-ը, «Ազատ դեմոկրատներ»-ին ձայն կտա՝ 4,4%-ը, «Հայկական վերածնունդ»-ին՝ 3,4%-ը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ 2,9%-ը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին` 2,5%-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը պատրաստ է ձայն տալ հարցվածների 1,2%-ը:
9,5%-ը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 7,6 %-ը դժվարացել է պատասխանել:
Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:
Արման Նավասարդյանը նշեց, որ նախորդ հարցման համեմատ ՀՀԿ ցուցանիշը մի փոքր առաջ է անցել «Ծառուկյան» դաշինքի ցուցանիշից: Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանի մասնակցությունը քարոզարշավին և նրա իմիջը նպաստել է ՀՀԿ ցուցանիշի աճին։
Հիշեցնենք, որ քարոզարշավից առաջ իրականացված հարցման տվյալներով՝ առաջին տեղում էր «Ծառուկյան» դաշինքը՝ 26,4%-ով, ՀՀԿ-ն գրանցել էր 22,8% արդյունք։
Նմանատիպ նյութեր
13900 դիտում
13:31 04-12-2020
Փաշինյանի հրաժարականը պահանջողների ցուցանիշն աճել է. «GALLUP International association»
7161 դիտում
19:32 05-06-2021
Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. Gallup International Association․ armeniasputnik.am
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»