211652_close_icon
views-count99029 դիտում article-date 20:13 23-03-2017

Խոշոր ավտովթար Սոթք-Քարվաճառ ճանապարհին. բախվել են УРАЛ-ն ու Volkswagen-ը. 10 վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին: Ժամը 19:00-ի սահմաններում Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի «Հարուրի Ձոր» կոչվող հատվածում բախվել են Volkswagen Golf մակնիշի 35 AM 335 համարանիշի և УРАЛ մակնիշի ՊՆ 55 37 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Volkswagen-ն էլ մոտ 70 մետր գլորվել է ձորը: Վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության և նույն վարչության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից 6-ը պայմանագրային զինծառայողներ են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր