211652_close_icon
views-count2574 դիտում article-date 16:03 22-03-2017

176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործություն. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 21-ի դրությամբ ուսումնասիրել է 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 173 հրապարակում, ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված 2 ահազանգ: Ուսումնասիրված 176 հաղորդումներից 38-ը պարունակել են առերևույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն: Նշված 38 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 35-ով ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր