9976 դիտում
23:13 18-03-2017
Թեսկեյ Ալա-Տո լեռնաշղթայի անանուն մի լեռնագագաթ անվանակոչվել է «Ապրիլյան հեղափոխության հերոսների պիկ»
Իսիկ-Կուլ շրջանում Թեսկեյ Ալա-Տո լեռնաշղթայի անանուն մի լեռնագագաթ անվանակոչվել է «Ապրիլյան հեղափոխության հերոսների պիկ»: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, տարածելով Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի այսօր ստորագրած համապատասխան հրամանը: Այս մասին հայտնում է [url=https://regnum.ru/news/polit/2251402.html]regnum.ru[/url]-ն:
Նշվում է, որ այս լեռնագագաթը գտնվում է 4142,2 մետր բարձրության վրա: «Հրամանի ընդունման նպատակն է հավերժացնել 2010թ. Ապրիլյան հեղափոխության հերոսների հիշատակը»,- ասված է հայտարարության մեջ:
regnum.ru-ն հիշեցնում է, որ անկախության տարիներին Ղրղզստանում երկու հեղաշրջում է տեղի ունեցել: Առաջին՝ «Կակաչների հեղափոխության» ժամանակ, որը տեղի է ունեցել 2005թ մարտի 24-ին, նախագահ Ասկար Ակաևը պաշտոնանկ է արվել և փախել Ռուսաստան: Ներկայում նա ապրում է Մոսկվայում և զբաղվում մանկավարժությամբ:
Ակաևից հետո Ղրղզստանի նախագահ է ընտրվել Կուրմանբեկ Բակիևը: Ընդամենը 5 տարի անց, ապրիլի 7-ին նա պաշտոնանկ է արվել «Ապրիլյան հեղափոխության» արդյունքում և ապաստան գտել Բելառուսում: Ղրղզստանի դատարանը Կուրմանբեկ Բակիևին և նրա եղբորը՝ Ջանիշ Բակիևին հեռակա դատապարտել է ցմահ ազատազրկման, գույքի բռնագրավմամբ:
Նմանատիպ նյութեր
4926 դիտում
16:06 08-10-2022
Ուկրաինան Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիները ճանաչել է որպես Ճապոնիայի տարածքներ
799 դիտում
11:09 03-09-2024
Հայ զինծառայողները նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը
1816 դիտում
18:13 28-05-2014
Հավերժ փա՛ռք և խոնարհու՛մ բոլոր անվանի և անանուն հերոսների պայծառ հիշատակին. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում