Նենց անուն տուր՝ ախորժակներս չփակվի. Ջհանգիրյանը՝ Արթուր Բաղդասարյանի մասին․News.am.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժողովուրդը իշխանություն ձեւավորելու ընդամենը մեկ հնարավորություն ունի: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ նշել է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը:
Երանոս գյուղի բնակիչներին Ջհանգիրյանը նախ բացատրեց, թե ինչ կարեւորություն ունեն այս ընտրությունները եւ հավելեց, որ ժողովուրդը իրեն փրկելու ընդամենը մեկ հնարավորություն ունի.«Ազգային ժողովի 6-րդ գումարման այս ընտրությունը եզակի է լինելու:
Առաջիկա 5 տարում ուրիշ ընտրության չեք մասնակցելու, նախագահական ընտրություններ էլ չեն լինելու: Ձեր քվեն անգին է, ձեր քվեն գին չունի: Ձեր քվեն ձեր երեխաների, թոռների, գյուղի, ձեր հողի հարցն է ու այդ քվեն չի կարելի վաճառել, չի կարելի աճուրդի հանել, չի կարելի որեւէ խոստման դիմաց այդ քվեն տալ»:
Ջհանգիրյանի խոսքով՝ երկրի առաջին խնդիրը արտագաղթն է.«Էս հողը դատարկվելով խնդիր չի լուծվելու: Մենք հիմա նախորդ զորակոչի կեսն ենք կարողանում ապահովել: Այս ընթացքը պետք է կանգնեցնենք, պետք է կանգնեցնենք ձեզ հետ միասին»:
Ամբողջական նյութը՝ [url=https://news.am/arm/news/379565.html]սկզբնաղբյուր [/url]կայքում