Բերդ-Ճամբարակ հատվածը փակ է, կան նաև դժվարանցանելի ճանապարհներ. ՀՀ ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Մ-4 ավտոճանապարհի 17-ից 25-րդ կմ-ին (Չայնիի ոլորաններ) տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: