2554 դիտում
16:29 17-03-2017
Մեկնարկել է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը
Մարտի 17-ին Իզմիրլյան Բժշկական Կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի և Համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:
Ծրագրի գործընկեր կառույցներն են ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամը Հայաստանում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Կարևորելով սիրիահայերի համար հերթական ծրագրի մեկնարկը՝ նա մասնավորապես նշեց. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ,Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցությունե ծրագրի գործընկեր կազմակերպություններին, հատկապես Իզմիրլյան հիմնադրամի մարդասիրական կենտրոնին, որը Վեհափառի օրհնությամբ պատրաստակամ է օգնել լուծելու սիրիահայերի բժշկական խնդիրները, նրանց համապատասխան բժշկական խորհրդատվություն և օգնություն տրամադրել: Մեր շատ սիրելի սիրիահայերի համար ստեղծված են բոլոր պայմանները: Մինչև օրս տարբեր բուժհիմնարկներում ավելի քան 5000 սիրիահայ անվճար պոլիկլինիկական ծառայություններ և բժշկական օգնություն է ստացել: Հատուկ շնորհակալություն բժիշկներին՝ իրենց ամենօրյա աշխատանքի, հոգատարության համար»:
Ծրագրի մեկնարկի առիթով ներկաներին ողջունեց և գործընկեր կառույցներին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը:
Իր ողջույնի խոսքում Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք՝ կյանքի կոչելու մի ծրագիր, որի իրականացումը մեր սրբազան պարտքն է՝ որպես հայի, որպես աշխարհի քաղաքացու: Որպես բժիշկ՝ խոր երախտագիտություն եմ հայտնում բոլոր գործընկեր կառույցներին, որոնք նախաձեռնեցին, կազմակերպեցին և կարողացան կյանքի կոչել այս ծրագիրը»:
Համագործակցության հուշագիրը ստորագրեցին Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն Լուսինե Գալաջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Արմեն Չարչյանը, ,Հայկական բարեգործական ընդհանուր միությունե հիմնադրամի երևանյան գրասենյակի տնօրեն Դալար Կազանջյանը, ,Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնե ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, ,ՀԱԼԵՊե հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության փոխնախագահ, հիմնադիր անդամ Ծովիկ Պայթարյանը:
,Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցությունե ծրագրի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել 2012 թ-ից ի վեր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Այն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ շահառուներին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար:
Նմանատիպ նյութեր
515 դիտում
15:23 10-02-2014
Պարենային օգնություն հայաստանաբնակ սիրիահայությանը
2421 դիտում
13:45 04-04-2017
2016 թ-ին 10.635 կարիքավոր ընտանիք ստացել է պարենային աջակցություն. Երևանի քաղաքապետարան
Այս բաժնից
415 դիտում
22:21 23-04-2024
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում
697 դիտում
22:00 23-04-2024
Տավուշում բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին, Միհրան Մախսուդյանին, Միքայել Մարտիրոսյանին