«Երկիր ծիրանի» կուսակցությունը կիրականացնի Զարուհի Փոստանջյանի և համախոհների ծրագրերը
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրա համախոհների նախաձեռնությամբ հրավիրված համագումարում այսօր հիմնադրվեց նոր կուսակցություն:
Կուսակցությունը անվանվեց «Երկիր ծիրանի»: Զարուհի Փոստանջյանը ելույթում անդրադարձավ ներկա քաղաքական իրավիճակին, կարևորելով Սփյուռքի և Արցախի ակտիվ մասնակցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքին, ըտրություններին և իշխանությունների ձևավորմանը: