211652_close_icon
views-count29156 դիտում article-date 20:04 15-03-2017

4-ամյա Ալեքսանդրը մեր օգնության կարիքն ունի. յուրաքանչյուրիս ներդրումը կարող է վճռորոշ լինել

Ստեփանավանում բնակվող Համբարյանների ընտանիքը օգնության կարիք ունի: Բանն այն է, որ 4-ամյա Ալեքսանդր Համբարյանի մոտ երկարատև բժշկական հետազոտություններից հետո ախտորոշվել է մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիա: Ալեքսադրի ծնողները երեխայի հիվանդության մասին միայն 2.5 տարի անց են իմացել, երբ բոլորովին այլ խնդրով փոքրիկին հիվանդանոց էին տարել: Մակերիկամների կեղևի բնածին դիսֆունկցիան բավական տարածված է երեխաների մոտ, ընդ որում՝ տղաներն ու աղջիկները հիվանդանում են հավասարապես։ Հիվանդությունն ունի ժառանգական բնույթ և սկսվում է դեռևս սաղմնային շրջանում։ 4-6 տարեկան երկու սեռի երեխաներն ունենում են տղամարդկային մարմնի կառուցվածք, միաժամանակ սկսվում է մարմնի տարբեր մասերի մազակալում, կոշտանում է ձայնը: Ալեքսանդրը թեև 4.5 տարեկան է, բայց նրա ֆիզիկական տվյալները բնորոշ են 14-16 տարեկան տղաների  ֆիզիկական տվյալներին: Ինչպես բնորոշ է այս հիվանդությունն ունեցողներին՝ տղայի մոտ էլ առկա են մակերիկամների կեղևի սուր անբավարարության երևույթներ՝ անզուսպ փսխումներ, փորլուծություն, օրգանիզմի ջրազրկում և այլն: Երեխան բուժում է ստացել մայրաքաղաքում, բայց մասնագետների խոսքով՝ անհրաժեշտ է երկարատև հորմոնաբուժում: Տղային օգնելու նպատակով ծնողներն ակնկալում են բարերաների կամ պարզապես օգնել ցանկացողների սրտացավությունը: Բոլոր նրանք, ովքեր կարող են իրենց լուման ունենալ փոքրիկ Ալեքսանդրի բուժման հարցում, կարող են դրամական փոխանցումներ կատարել ՎՏԲ բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին կամ պարզապես զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ Սերգեյ Համբարյանին: [b] Հեռ. 091-81-51 81, 098-078-110 Դրամ 16033014287008 Դոլոր 16033014287009 Եվրո 16033014287010 Ռուբլի 16033014287011[/b]

Նմանատիպ նյութեր