211652_close_icon
views-count2023 դիտում article-date 16:28 15-03-2017

ՀՔԾ. Ոստիկանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի հոգեմետ դեղորայք ապօրինի ձեռք բերելու և պահելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 28.07.2016թ.-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արման Սարգսյանն ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում պահել խոշոր չափի տրամադոլ տեսակի հոգեմետ դեղամիջոց: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել և հիմնավորվել է, որ ոստիկանության օպերլիազորը, խախտելով Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մասին ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգը, Ազատան գյուղի բնակիչ Ա. Ամբարդարյանից ապօրինի կերպով ձեռք է բերել և իր աշխատասենյակում առանց իրացնելու նպատակի ապօրինի պահել խոշոր չափի «տրամադոլ» տեսակի հոգեմետ ակտիվ բաղադրատարր պարունակող 8 սրվակ դեղամիջոց, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 23.12.2016թ.-ին` օպերլիազորի աշխատասենյակի խուզարկության արդյունքում: Այսպիսով, խոշոր չափերի հոգեմետ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու համար ոստիկանության օպերլիազոր Արման Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր