slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կայացվել է 950.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում
211652_close_icon

Կայացվել է 950.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում

views-count9136 դիտում article-date 21:50 11-03-2017
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06.03-10.03.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 950.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 457.48հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 6 որոշում՝ 450.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 407.48հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 4 ծառերի համար կայացվել է 350.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 258.98հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 1 ծառի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 148.5հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Ապօրինի որսի իրականացման համար՝ Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի (տափաստանային արտույտ) մեկ դեպք, կայացվել է 150.0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից ապօրինի 11 հատ արտույտ որսալու դեպքի փաստով հաշվարկել է 11.0հզ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառած վնասի ակտ: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 2 կգ գետի ձուկ` (Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրին ձկնորսության 1 դեպք՝ 2 կգ գետի ձուկ, որը հանձնվել է <<ՍՈՍ մանկական գյուղ>> Իջևանի մասնաճյուղ): Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հազ.դրամ գումարով. որից՝ Արարատի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Թափոնների տեղադրման ոլորտ Վտանգավոր թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու համար Շիրակի տարածքային բաժինը մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0 հազար դրամ գումարի վարչական տուգանք: Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝ Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 36.0hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն.դրամ:

Նմանատիպ նյութեր