211652_close_icon
views-count3852 դիտում article-date 20:25 08-03-2017

Ազատության հրապարակում կանանց և աղջիկներին մատուցվեց հերթական, այս անգամ՝ էքստրեմալ անակնկալը

Կանանց միջազգային օրվա առթիվ Երևանի Ազատության հրապարակում կանանց և աղջիկներին մատուցվեց հերթական, այս անգամ արդեն էքստրեմալ անակնկալը: Երևանի քաղաքապետարանը և «Սկայբոլ» ընկերությունը կազմակերպել էին օդապարիկով թռիչք: Էքստրեմալ զգացողությունների սիրահար կանայք և աղջիկները հնարավորություն են ունեցել դիտելու Երևանի գարնանային համայնապատկերը՝ թռչնի թռիչքի բարձրությունից: Վայրէջքից հետո անակնկալները շարունակվել են: Բոլոր կանայք և աղջիկները ստացել են ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ: Շատերը խոստովանել են, որ այս անակնկալի շնորհիվ 2017 թվականի մարտի 8-ն իրենց համար դարձավ անմոռանալի: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր