3372 դիտում
11:22 08-03-2017
Երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են, «Գրիբոյեդով» ակումբում կարևոր միջոցառում է կազմակերպվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան տեղի է ունեցել «Գրիբոյեդով» ակումբի հերթական ժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել ռուսական պետական քարոզչության կարկառուն ներկայացուցիչներ`«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը:
Ամեն անգամ, երբ հայ-ռուսական հարաբերությունները լարվում են «Գրիբոյեդով» ակումբում կարևոր միջոցառում է կազմակերպվում, Մոսկվայից կարևոր հյուրեր են գալիս, և սկսում են պարզաբանումներ մտցնել հարաբերություններում: Երեկ Սոլովյովն ու Կիսելյովը բացատրել են, օրինակ, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Բավական տարօրինակ մտքեր են արտահայտվել, ինչպես այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, որպեսզի դրա դիմաց ստացած փողով նոր զենքեր արտադրի և ձրի մատակարարի Հայաստանին:
«Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա»,- երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ ասել է Կիսելյովը: Կիսելյովն իհարկե լուրջ մարդ է, նրան բոլորը հարգում են, բայց արժե՞ր Մոսկվայից հասնել Երևան ասելու համար, որ Ադրբեջանին հիմարացնում են և ստիպում ֆինանսավորել ՌԴ-ից Հայաստանի զենքի մատակարարումը:
Նրա գործընկերը`Վլադիմիր Սոլովյովը, էլ ավելի տարօրինակ միտք է հայտնել: «Ընկերություն անելու համար Ռուսաստանն ամենաթեթև գործընկերը չէ, բայց նա միշտ օգնության կգնա և միշտ կփրկի»,- ասել է նա:
Սոլովյովը, թերևս, նկատի ունի այն իրավիճակը, երբ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ավելի լավ է ընկերություն անում, կանաչ լույս է վառում, որպեսզի Ադրբեջանը փորձի ռազմական ճանապարհով տարածքներ վերադարձնել, բայց երբ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, օգնության է հասնում և փրկում: Իհարկե հարց է առաջանում` ում է փրկում և ինչից, բայց չարժե դրա մեջ խորանալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8516 դիտում
10:44 07-04-2017
Լարվում են Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի հարաբերությունները. «Հայկական ժամանակ»
19096 դիտում
13:26 16-01-2019
ԱԺ-ում իրավիճակը գնալով լարվում է. բանը հասավ միմյանց հետ ձեռքերով խոսելուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armlur.am
49935 դիտում
16:53 16-12-2019
Արցախում իրավիճակը լարվում է. կոչ Նիկոլ Փաշինյանին. Արտուր Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը