3192 դիտում
15:29 05-03-2017
ՀՀ օդանավակայաններում հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքն աճել է
ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309 628 մարդ, որը 21,6 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը, հայտնոմ է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիազիայի գլխավոր վարչությունը:
2017 թվականի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136 263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին` 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 19,8 տոկոս աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին երկու ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2576 տոննա ապրանք, որը 49,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը:
2017 թվականի փետրվար ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 233 տոկոսով:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը 150 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9,9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
Նմանատիպ նյութեր
4511 դիտում
17:34 03-03-2017
2017 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21,6 տոկոսով
13117 դիտում
16:30 12-03-2018
Հունվար-փետրվար ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.3 տոկոսով
2297 դիտում
17:33 05-04-2017
2017 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 23,6 տոկոսով
Այս բաժնից
580 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
727 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան
778 դիտում
22:35 18-05-2024
Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան