211652_close_icon
views-count51854 դիտում article-date 19:47 01-03-2017

Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել որովայնի մասում դանակահարված 23-ամյա երիտասարդ. դանակահարությունը նախընտրական կրքերի հետ կապ չունի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկութուններով՝ քիչ առաջ Մասիսի բժշկական կենտրոնից որովայնի շրջանում սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքով Էրեբունու հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի մի բնակիչ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սայաթ-Նովա գյուղի տներին հարակից դաշտամիջյան հատվածից և նա նույն գյուղի բնակիչ, 23-ամյա Աբրահամ Վլադիկի Ադամյանն է: Այս պահին Մասիսի ոտիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: Տեղեկություննները, որ վիրավորը դանակահարվել է ընտրությունների հետ կապաված տեղի ունեցած ինչ-որ վիճաբանության ժամանակ՝ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել «մի կաթիլ մեղրի» պատմության պատճառով, ինչը այս պահին չենք հրապարակում՝ նախաքննության շահերից ելնելով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մասիսի ոստիկաններն էլ ունեն արդեն որոշ տեղեկություններ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր